Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 582 քրեական վարույթ. ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների դատախազության 2024 թ. աշխատանքները

Փետրվար 14,2025 15:54

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նորանշանակ դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Հայկ Մանանդյանը, ներկայացնելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 582 քրեական վարույթ՝ 627 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 568 քրեական վարույթ՝ 671 անձի նկատմամբ): 2024 թվականին կայացվել է 590 մեղադրական վերդիկտ՝  590 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 333 վերդիկտ՝ 343 անձի նկատմամբ):

Աննա Վարդապետյանն  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են կոռուպցիոն վարույթների քննության որակի նկատմամբ հսկողության բարձրացմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանը, դատախազների կողմից իրավասու մարմիններ հետևանք առաջացնող արդյունավետ միջնորդագրերի հասցեագրմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728