Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս ավտոբուսները Գյումրի համայնքին է նվիրել Եվրամիությունը կես տարի առաջ, որոնք բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի։
Այս խայտառակությունը ոչ միայն վնասում է մեր բնակիչներին, այլ նաև ԵՄ մեր գործընկերների մոտ մեղմ ասած անլուրջ տպավորություն է ստեղծվում՝ քաղաքային իշխանությունների անպատասխանատվության պատճառով։
Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի այս ավտոբուսները ծառայեն համայնքին։ Պարզվում է՝ պետք է ընդամենը մի տող որոշում, որպեսզի համայնքը ավտոբուսներն ընդունի սեփականություն և շահագործի։ Փաստորեն, քաղաքային իշխանությունները օր ու գիշեր շատ ավելի կարևոր գործեր ունեն անելու, քան այս պարզ հարցը լուծելը։
Կարդացեք նաև
Սիրելի գյումրեցիներ, ես հետևողական եմ լինելու այս հարցում, որպեսզի օր առաջ ավտոբուսները ծառայեն մեր բնակիչներին։