Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբարես Բուենոն վերահաստատեց Իսպանիայի լիակատար աջակցությունը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործնական քայլերին. Արման Բաբաջանյան

Փետրվար 14,2025 15:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեծագույն հաճույք էր հանդիպել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին։ Քննարկեցինք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը և դրա համատեքստում Իսպանիայի անելիքները՝ հատկապես մեր երկրի եվրոպական ձգտումներին աջակցելու տեսանկյունից։

Անընդհատ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում կարևոր է, որ մենք միասին աշխատենք՝ ապահովելով Հայաստանի եվրոպական ուղու կայուն և անշեղ ընթացքը։ Նախարարը քաջատեղյակ էր Ժողովրդավարական ուժերի հարթակի Եվրաքվեի նախաձեռնած ստորագրահավաքի, ինչպես նաև նախօրեին Ազգային ժողովում ընդունված օրենքի մասին, որով, դրա վերջնական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանը կսկսի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Նա վերահաստատեց Իսպանիայի լիակատար աջակցությունը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործնական քայլերին։

Ի դեպ, նախարար Ալբարես Բուենոն նշեց, որ հենց ինքը եղել է Իսպանիայի առաջին արտաքին գործերի նախարարն, ով պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ 2022 թվականի մայիսի 20-ին։ Նա նաև ընդգծեց, որ նախատեսում է 2025 թվականի առաջին կեսին այցելել Հայաստան՝ մեր երկրների համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի եվրոպական ուղին ամուր է, և մեր եվրոպացի գործընկերները պատրաստ են աջակցել մեզ այս կարևոր ճանապարհին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728