Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց Արցախի՞ եք քարտեզներ թողարկում»․ «Դե մեզ այդպես են հրահանգել»

Փետրվար 14,2025 15:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Անուշ Աթաջանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լավ, որ ղեկավարությունը թուրք են՝ դա արդեն հասկացան գրեթե բոլորը։ Բա իրենց շահեր պաշտպանողները ի՞նչ են…

Այսօր զանգահարում են ինձ XAXALOVE-ից, թե բա հիշո՞ւմ եք, դուք դեկտեմբերին մեզանից մեծ քանակի խաղալիքների պատվեր եք արել, որոնց մեջ Հայաստանի փազլ քարտեզներ կար՝ Արցախով։ Կարողա՞ դեռ ձեզ մոտ են էտ քարտեզները, հետ ենք հավաքում, որպեսզի նոր պարտիա թողարկենք։

հարցնում եմ.

— Այսինքն, առանց Արցախի՞

— դե, մեզ այդպես են հրահանգել։

Ջղայնացա, ասացի

— Դուք գիտեք, ես ինքս Արցախից եմ ու զանգում նման բան եք ինձ ասո՞ւմ։ Հաջորդ քարտեզը կպահանջեն առանց Սյունիքի կամ Երևանի թողարկել, անելո՞ւ եք։ Խիզախություն չունե՞ք հրաժարվել։ Դուք որ ձերից այդքան հեշտ հրաժարվում եք, բա էլ թուրքին ինչո՞ւ եք մեղադրում։

Ջղայնացած անջատեցի հեռախոսը։

Նորից զանգեց, փորձում է արդարանալ՝ բա՝ փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մեզ չեն թույլատրում… նման բաներ…

Ասացի,

— Ես ոչ մի հատ չեմ վերադարձնի, ու էլ երբեք ձեր մոտից պատվեր չեմ անի։

P.S. Այնքան ուրախ էի, որ Արցախով քարտեզ էին թողարկում։ Բացի այլ խաղալիքներից մոտ 30 քարտեզ գնել էի, ու ամանորյա նվեր տվել երեխաներիս։

Հիմա, հերիք չէ էլ Արցախով չեն թողարկելու, մի հատ երկու ամիս առաջ վաճառածը ուզում են հետ հավաքել! Թե՝ բա չեն թույլատրում…

P.S.S. Հիշեցնեմ, տվյալ կազմակերպությունը արտադրում է զարգացնող և ուսուցողական խաղեր հայ մանուկների համար։ Ուսուցողակա՛ն!!

Այսինքն թուրքը չէ, հայկական արտադրողը մեր իսկ ազգային արժեքներից հրաժարվում է և այդ էլ ուսուցանում:

Հիմա ես չեմ, դուք եք… ի՞նչ ասես նման կազմակերպությանը, նման հակահայկական մոտեցմանը։ Վստահ եմ ստորև նկարի քարտեզում պատկերված Արարատն էլ չի լինի նոր «պարտիայում»

Հետո էլ կասեն «մինչև վերջ չեք կռվել»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728