Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտպանի ծառայություններից, քանի որ չի վստահում նրան. Սիրանուշ Սահակյան.News.am

Փետրվար 14,2025 14:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

News.am. Բաքվի ռազմական դատարանում երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»: Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նա հրաժարվել է պաշտպանից: Թեմայի շուրջ NEWS.am-ը մեկնաբանություն խնդրեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանից:

Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը» և ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նա հրաժարվել է պաշտպանից, դատարանն էլ կարծես բավարարել է դա: Որևէ նոր տեղեկություն ունե՞ք այդ մասին:

Նախ հստակեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետության կողմից նշանակված՝ պետական պաշտպանի ծառայություններից, որին դատախազը ներկայացրել էր առաջին նիստում` պատճառաբանելով, թե իբր ելնելով գործի բարդությունից, Վարդանյանին անհրաժեշտ է ևս մեկ պաշտպան։ Վարդանյանը հայտարարել էր, որ այդ փաստաբանն իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել, երբևէ չի այցելել մեկուսարան և ինքը նրան չի վստահում:

Այդ ժամանակ մեղադրող կողմն առարկել էր՝ պնդելով, որ պետության կողմից նշանակված փաստաբանը պետք է մնա։ Սակայն, իմ տեղեկություններով, երեկվա նիստում պետական պաշտպանից հրաժարվելու՝ Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է: Վարդանյանի շահերն այնտեղ պաշտպանելու է Ադրբեջանում լիցենզավորված նրա մասնավոր փաստաբանը՝ Աբրահամ Բերմանը: Իսկ միջազգային փաստաբանի՝ Ջարեդ Գենսերի հետ տեսակցելու և նրա իրավաբանական օգնությունն ստանալու հնարավորությունից նա զրկված է, քանի որ Ադրբեջանի դատախազությունը մերժել էր Գենսերի՝ Բաքու այցելելու դիմումը:

Երեկվա նիստում ընթերցվել է «մեղադրական եզրակացության»՝ հենց Ռուբեն Վարդանյանին վերաբերող մասը: Ընդ որում՝ մեղադրանքները մեկը մյուսից անհավանական են ու զավեշտալի:

Այո, իսկապես, ներկայացված մեղադրանքները դուրս են ողջամտության սահմաններից, ուստի անհնար է դրանք մեկնաբանել կամ հակափաստարկներ բերել դրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728