Լրահոս
Օրվա լրահոսը

«44-օրյա պատերազմը, առաջին հերթին, քաղաքական պարտություն էր, և միայն դրան հաջորդեց ռազմական պարտությունը»

Փետրվար 14,2025 14:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2020 թվականի արցախյան պատերազմից անցել է շուրջ 5 տարի, սակայն դեռ կան հանգամանքներ, որոնց մասին չի խոսվել և դրանք մնացել են ստվերում։

Երեկ՝ փետրվարի 13-ին տեղի ունեցավ «44. պարտություն» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է արցախյան պատերազմին։

Գրքում զետեղված են ժամանակագրական տվյալներ, քարտեզներ, հետազոտություններ։

Գրքի հեղինակներ Վիգէն Չըթըրեանը, Կարեն Հարությունյանը և Աշոտ Ոսկանյանը նպատակ ունեն հանրային ուշադրությունը կենտրոնացնել պատերազմի փաստական հանգամանքների վրա՝ սկսած ռազմական գործողություններից մինչև քաղաքական որոշումների ընդունման գործընթացներ։

Գիրքը ներառում է 44-օրյա պատերազմի մանրամասն ժամանակագրություն, ռազմական գործողությունների քարտեզներ և վերլուծություններ։

Շնորհանդեսի մեկնարկը դրվեց Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի խոսքով, որը նշեց, թե գիրքը փորձում է պատասխանել հարցին՝ «Ինչո՞ւ եղավ 44-օրյա պատերազմը»։

 

Գրքի համահեղինակ Վիգէն Չըթըրեանը նշեց. «Սա կարևոր քայլ էր, որ կառուցեն փաստերի վրա հիմնված վերլուծություն և այդ վերլուծության շուրջ նոր ուսումնասիրություններ կատարեն»։

Միաժամանակ, Կարեն Հարությունյանը շեշտեց, որ 44-օրյա պատերազմը, առաջին հերթին, քաղաքական պարտություն էր, և միայն դրան հաջորդեց ռազմական պարտությունը։

Էմմա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել