Փետրվարի 13-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորեց Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում՝ առանձնացնելով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ակտիվության պահպանումը։ Այդ համատեքստում քննարկվեցին առաջիկայում Հայաստան այցելելու հնարավորությունները։
Դեսպանը նաև տեղեկացրեց Հայաստանի Ազգային ժողովի կողմից նախօրեին «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման մանրամասները։
Ներկայացվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, տարածաշրջանային զարգացումները։
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը պատասխանեց, որ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը՝ ավելացնելով, որ Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի։ Նա վերահաստատել է Կիպրոսի աներկբա աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը։ Անիտա Դիմիտրիուն իր կողմից շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կիպրոսին վերաբերող հարցերում մշտապես զորակցելու համար։
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։
Կիպրոսում ՀՀ դեսպանություն