Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ակումբը 10 մլն եվրո է առաջարկել Սպերցյանի համար

Փետրվար 14,2025 13:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Այդ նպատակով 2025-ի հունվարին թուրքական ակումբը համապատասխան առաջարկ է արել ռուսական ակումբին։

Ըստ թուրքական աղբյուրի՝ «Կրասնոդարը» տվել է համաձայանություն, սակայն տրանսֆերը չի կայացել հայկական կողմի միջամտության պատճառով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը դեմ են հանդես եկել հայ ֆուտբոլիստի թուրքական ակումբ տեղափոխվելուն։

Թուրքական աղբյուրը դա համարել է քաղաքական պատճառներից բխած հետևանք։ Նշվում է, որ թուրքական ակումբը Սպերցյանին իր շարքերում տեսնելու համար պատարստ է եղել վճարել 10 մլն եվրո։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ցանկանում էր մեկ այլ հայ խաղացողի՝ Արսեն Զախարյանին տեսնել իր շարքերում, սակայն տրանսֆերը չէր կայացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728