Լրահոս
Օրվա լրահոսը

Արզականում 3 երիտասարդներ ծեծել են համագյուղացուն և նրա 46-ամյա հորը, որը Հրազդանի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան

Փետրվար 14,2025 12:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com. Փետրվարի 3-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում գլուխը հարվածելու հետևանքով։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ստեփան Մ․-ն է, որն այնտեղից տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, համագյուղացիներ 18-ամյա Արման Հ․-ի, 18-ամյա Մայիս Ա․-ի և 18-ամյա Շահեն Հ․-ի հետ Արզական գյուղում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրանք ծեծի են ենթարկել Ստեփան Մ․-ին և որդուն՝ 18-ամյա Ռոբերտ Մ․-ին, որի հետևանքով Ստեփան Մ․-ին պատճառվել է նշված մարմնական վնասվածքները, իսկ որդուն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728