Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնառու ենք հետևողական քայլեր ձեռնարկել հարևանների հետ կայուն խաղաղությունը վերականգնելու համար». ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն՝ Մոսկվայում

Փետրվար 14,2025 11:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 10-ին Մոսկվայում կայացավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին։

Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Հայ կաթողիկե եկեղեցու փոխանորդ, արքեպիսկոպոս Պետրոս Եսայանը և այլ հյուրեր։

«Այսօր մեր երկիրը կանգնած է բարդ մարտահրավերների առջև։ Այնուամենայնիվ, մենք հանձնառու ենք հետևողական քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ կայուն խաղաղությունը վերականգնելու համար: Եվ այս գործողություններում մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության և բարիդրացիության հաստատման վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներով»,- ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Ընդունելության ժամանակ ելույթ ունեցավ նաև դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը, որն, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համակարգի արդի իրողություններին, կանխորոշեց առկա և առաջացող հնարավորությունների անհրաժեշտությունն ու հրատապությունը՝ ի շահ ՀՀ-ում պետական ​​անվտանգության արդյունավետ համակարգ ստեղծելուն։

Միջոցառմանը ներկաների առջեւ ելույթ ունեցավ նաև ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728