Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել․
97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները։
Կարդացեք նաև
Վարորդն ի՞նչ իրավունք ունի «հորդորելու» ուղևորին, մանավանդ, որ վարորդների մեջ կան ցածրամակարդակ ու անտաշ տեսակներ և կարելի է դրանց «հորդորների» ձևն ու բովանդակությունը պատկերացնել։ Իսկ երկրորդ վարորդն ավտոբուսում ի՞նչ է անելիս եղել, կարո՞ղ է նրան էլ քաղաքապետարանից նշանակել են որպես группа поддержки, որպեսզի երկու վարորդներով ողևորների վրա դուխով հարձակվեն։
Հայկ Կոստանյան, տարիներ առաջ քեզ սկզբունքային տղա էիր ներկայացնում, հիմա արդեն դարձել ես ավինյան տիկոյի կողմից ժողովրդին թալանելու ծրագրի խոնարհ սպասավորը։ Հերիք է ժողովրդին մեղադրեք, որոնք ձեր թալանի դեմ պայքարում են, իսկ վարորդներին ժողովրդի դեմ մի հանեք, այլ նրանց աշխատավարձները բարձրացրեք։