Ինչ վերաբերում է 2019 թվականին՝ Մինկի խմբի առաջարկին, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով, դրա մասին բոլորը գիտեն, եթե անգամ ինքը չհրապարակի։ Խոսքը մադրիդյան բանակցված փաստաթղթի փուլային տարբերակի մասին է, որը հանրության մոտ լայն տարածում է գտել «Լավրովյան պլան» անվանմամբ: «Լավրովի պլանը» հետեւյալն է՝ հարցն ունենում է փուլային լուծում, առաջին փուլում զիջվում են 5 շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները, ներառյալ՝ կարգավիճակի հարցը, թողնվում է ապագային:
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաներով փորձի խեղաթյուրել բանակցային գործընթացը, այդուհանդերձ, փաստերը հերքել չի կարող։ «Իսկ փաստն այն է, որ մինչ իր պաշտոնավարումը Արցախը մեր վերահսկողության տակ էր, իրենից հետո Արցախը կորցրինք, այս փաստից խուսափել չի կարող` հասկացեք։ Որքան էլ պնդի, որ բանակցային գործընթացը եղել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, բայց փաստ է, չէ՞, որ այն չի վերադարձվել, իսկ իր օրոք ինքը սկսել է իր զրոյական կետից եւ Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին։ Բա որ տալիս էին, ինչի՞ չտվեցին, ու հենց քո օրոք տրվեց։ Իր մեղքը փորձում է բարդել նախկինների վրա, բոլորի վրա․ արցախահայերն են մեղավոր, որ թողել եկել են… ով ասես մեղավոր է, բացի իրենից, սա է իր մանիպուլյացիաների նպատակը, բայց, վստահեցնում եմ՝ սպառել է իրեն, անգամ իր լսարանի վրա արդեն չի ազդում: Որ այդ մարդկանց հետ զրուցում ես, իրենք էլ են խոստովանում, որ ընդամենը «կռուտիտ» է անում։ Ստի լիմիտը` մարդկանց խաբելու մեջ, արդեն սպառվել է այս մարդու մոտ»,- կարծում է Արմեն Ռուստամյանը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: