Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կայացած իշխանափոխությունից հետո Երեւանը հետաքրքրություն չի ցուցաբերում այլեւս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգածրագրին եւ չի մասնակցում դրան. «Ազգ»

Փետրվար 14,2025 10:21
hh-chin

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դիվանագիտական կապեր հաստատելուց ի վեր հայ-չինական հարաբերությունները շատ արագ զարգացել են: Հատկանշական է, որ 1990-ականների կեսերին, եզակի երկրներից էր, որ Հայաստանին մատակարարեց «Թայֆուն» հրթիռներ: Բացի դրանից, հետզհետե ամրապնդվեց ռազմական համագործակցությունը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանցիներին կրթություն ստանալ Չինաստանում: Հայաստանն իր հերթին արդյունավետ կերպով ճանաչել է Չինաստանի ընդարձակվող ազդեցությունը միջազգային հարաբերություններում:

Սակայն, Հայաստանի ներկա կառավարության որոշ գործողությունների հետեւանքում, այս գործընկերությունը ներկայիս որոշ չափով թուլացել է:

Հայաստանում կայացած իշխանափոխությունից հետո Երեւանը հետաքրքրություն չի ցուցաբերում այլեւս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգածրագրին եւ չի մասնակցում դրան, հայտնելով այդ նախագծի դեմ իր դիրքորոշումը: Իսկ այդ համարձակ ծրագիրը բացառիկ նշանակություն ունի Չինաստանի համար, եւ Պեկինը սերտորեն համագործակցում է հնարավոր բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը դեռեւս ձեւականորեն պահպանում է իր անդամակցությունը համարյա անգործունեության մատնված «Կրոնական Ազատության (ընդհանրական) Միությանը» (RFA), որը չպետք է շփոթել «Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի» (IRFS) հետ: Հիմնադրված Մ. Նահանգների նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից, որպես հակա-չինական մի նախաձեռնության, այդ միությունը ավելի քան չորս տարի է, ինչ «ննջում» է, բայց հակառակ դրան, Հայաստանը շարունակում է անդամակցել այդ ոչ պաշտոնական միությանը:

Չինաստանի համար մի այլ կարեւոր խնդիր է Հայաստանի դիրքորոշումը Թայվանի նկատմամբ:

Ինչեւէ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանն իր հարաբերությունները սառեցնում Պեկինի եւ Ռուսաստանի հետ, որպեսզի է՛լ ավելի սերտացնի հարաբերությունները Արեւմուտքի եւ Մ. Նահանգների հետ: Բայց խելամիտ կլիներ, եթե Հայաստանի կառավարության անդամները հասկանային, որ մեծ տերությունների մրցակցության պարագայում, փոքր պետությունների առաջնահերթ դերը պետք է լինի չխաղալ նրանց հակասությունների վրա, այլ փորձել ոտատակ չլինել նրանց աշխարհաքաղաքական պայքարում:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728