Սիրելի սփյուռքահայերը, երբ Հայաստան կայցելեն, գեղեցիկ եւ տեսարժան կնկատեն Հայաստանը, ճիշտ եք, տեսարժան վայրերի մեջ երկու-երեք գեղեցիկ ֆոտոնկար կնկարեք, հավանաբար կվերադառնաք եւ կասեք՝ Հայրենիքում էինք, հայրենիք ունենք, շատ սիրուն է մեր հայրենիքը, ախ, կարոտեցինք, նորից կգնանք, սիրտս այնտեղ է, այնտեղ մնաց բոլորը: Հավանաբար Հայաստանի կենացն էլ կխմեք, հայոց բանակինն էլ, հայ զինվորինն էլ, բայց հարազատներս, միաժամանակ հարկավոր եք Հայաստանի գոյապայքարի համար էլ ճիշտ ընտրություն անել, հասկանալ, որ դուք զբոսաշրջիկ չեք եւ պարտավոր եք լինել քաղաքական Հայ, Հայաստանի քաղաքացի հայ:
Այնքան ժամանակ, քանի հայ արյուն կկրեք (Հայաստանի գործող վարչապետն էլ հայտարարած է, թե հայ արյուն կրողը Հայաստանի քաղաքացի կհամարվի): Ու մի թողեք եւ արտոնեք, որ որեւէ մեկը Հայաստանի մեջ ձեզ ասի. «Այ սփյուռքահայ, խի ես խառնվում մեր ներքին գործերին»:
Ոչ, դրա համար ունեցեք կեցվածք, սակայն երբ այդ կեցվածքը կդրսեւորեք, հիշեք, որ Հայաստանի գոյությունն արդեն այսօր վտանգված է ու եղեք արդար ու ձեր խղճով ու ոչ որպես զբոսաշրջիկ եւ լավ տեսեք, թե ինչպես կարող է Հայաստանի անվտանգության վրա ազդել եւ հետեւանքներ ունենալ:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
13.02.2025