ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր դիմել Սահմանադրական դատարան՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»:
Դատարանը գործի վարույթը կասեցրել է` մինչեւ կասեցման հիմքերը վերանալը:
Զեկուցող էր նշանակվել Սեդա Սաֆարյանը, որի առաջարկով պահանջվել էին լրացուցիչ ապացույցներ:
Վիճարկվող հոդված 12-ի՝ «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները» 1-ին կետով սահմանված է, թե ով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունի. «1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինը (կինը)` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում. 2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը` իր ցանկությամբ»:
Կարդացեք նաև
ՄԻՊ-ի դիմումն առաջին անգամ մուտքագրվել էր 2024 թվականի հունիսի 10-ին, զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Վաղարշյանը, գործի քննությունը նշանակվել էր հոկտեմբերի 1-ին: Ապա նիստի օրը փոխվել է, աշխատակարգային նոր որոշմամբ նշանակվել էր նոյեմբերի 26-ին, սակայն նոյեմբերի 22-ին զեկուցողը փոխվել է Սեդա Սաֆարյանով, գործի քննությունը նշանակվել էր հունվարի 21-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2025