Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամ

Փետրվար 13,2025 23:50

Հասարակական-քաղաքական գործիչ, Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվա իմ «Անպատասխանատու և անպարտաճանաչ դատավորը» վերտառությամբ հրապարակումից հետո, այսօր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀ Վայոց ձորի տխրահռչակ նախկին մարզպետ) Տրդատ Սարգսյանի եղբայր՝ Դավիթ Սարգսյանը, ով մինչև դատավոր պաշտոն զբաղեցնելը, եղբոր պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, իսկ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրել էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը (նախարար այդ ժամանակ Մխիթար Հայրապետյանն էր, ով Տրդատ Սարգսյանի համակուրսեցին էր) հրապարակել դատավճիռ, որով բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցը և պարտավորեցրել ինձ ոչ միայն ներողություն խնդրել իր քաղաքական ղեկավարներից մեկից, այլ նրան վճարել, ընդհանուր առմամբ 1․130․000 դրամ գումար։

Մյուս կողմից նաև Ալեն Սիմոնյանի և Տրդատ Սարգսյանի ընդունած օրենքով ես չեմ կարող օգտվել որևէ փաստաբանի անվճար ծառայություններից՝ հետագա բողոքարկման հայցադիմում կազմելու համար, ուստի ստիպված եմ անել ինքս։

Կարծում եմ առաջիկայում, այդ վճիռը ոչ միայն կբողոքարկվի, այլ ՔՊ-ական դատավորը կառնչվի նաև ՀՀ քրեական օրենսգրքի 482 հոդվածին (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը), որով պատիժ է նախատեսվում Շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728