Անկարայում զգալիորեն թանկացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը։ Անկարայի քաղաքապետարանը նիստ է հրավիրել՝ տրանսպորտի գինը բարձրացնելու հարցով։
Ըստ այդմ՝ 2025-ի փետրվարի 16-ից սկսած տրանսպորտային տոմսերի վճարը 21 լիրայից կդառնա 26 լիրա (288 դրամ), իսկ ուսանողական տոմսը՝ 16 լիրա (177 դրամ)։ Ուսանողների համար ամսական անսահմանափակ բաժանորդային քարտի արժեքը դարձել է 350 լիրա։
Վերոնշյալ թանկացումների հետևանքով տոմսերի ամբողջական արժեքը բարձրացել է 23․8%-ով։