Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյան. «Մինչ Լևոն Զուրաբյանը բաց չի թողնում և որևէ առիթ քննադատելու ՀՀ իշխանություններին միջանցք չտալու» համար, Լևոն Տեր-Պետրոսյանն «իր հիացմունքն է արտահայտում պարոն դեսպանի՝ չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»

Փետրվար 13,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եվ մինչ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բաց չի թողնում և որևէ առիթ քննադատելու ՀՀ իշխանություններին միջանցք չտալու (նոյեմբերի 9-ի հայտարարությունը 9-րդ կետը իբր չկատարելու) համար, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է Հայաստանում Իրանի դեսպանի հետ և «իր հիացմունքն արտահայտում պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»:

Իրանի դեսպանը «չափազանց բովանդակալից ասուլիսի» ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: «Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ»: Խառը ժամանակներ»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728