Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ։Ներկաները կիսվել են շարժման հետ կապված հիշողություններով, հնչեցրել գնահատականներ ներկա իրավիճակի մասին, հանդես եկել առաջարկություններով ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։
Հանդիպմանը խորը վրդովմունքով քննարկվել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտություններն արցախահայության հանդեպ։
Ներկաները դատապարտել են նման պահվածքը, ինչն անընդունելի է հատկապես համազգային գաղափարախոսության տեսանկյունից։ Բանախոսների համոզմամբ’ ամբողջ հայության գերագույն նպատակներից պետք է լինի Արցախի հայկականության վերականգնման հարցը։ Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։