Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պետական փաստաբանից

Փետրվար 13,2025 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Բաքվում շարունակվել է բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբիկ Վարդանյանի դեմ շինծու գործով  դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն  Վարդանյանը նիստերի դահլիճում հայտարարել է այդ երկրի կողմից նշանակված  պաշտպան Ազեր Մագերրամովի ծառայություններից։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես հրաժարվել էր պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից նաեւ  հունվարի 27-ի նիստում։ Վարդանյանը պարզաբանել էր, որ այս փաստաբանը իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել և երբևէ չի այցելել մեկուսարան։ Սակայն մեղադրող կողմն առարկել է՝ պնդելով, որ պետության կողմից նշանակված փաստաբանը պետք է մնա։ Այլ խոսքով պետության նշանակած փաստաբանը ծառայել է դատախազությանը եւ ոչ թե կատարել իր մասնագիտական պարտականությունները։

Ռուբեն Վարդանյանի իրավունքները դատարանում կպաշտպանի  միայն իր վարձած փաստաբան Ավրաամ Բերմանը, հետեւապես միայն նա է իրավասու հանդես գալ բարերարի անունից։

 

Աղբյուր` Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728