Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի կանանց հավաքականը սկսել է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը

Փետրվար 13,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ֆիզիկական որակները բարելավելուն նվիրված 12-օրյա ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը հանրապետության առաջնության արդյունքներով հավաքում ընդգրկել է 11 մարզուհու: Նրանց մեջ են նաեւ մեր առաջատարները՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Էլիդա Քոչարյանը:

Հավաքականը նախապատրաստվում է մարտի 8-ից 16-ը Սերբիայում կայանալիք կանանց աշխարհի առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728