Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բաղունց. Ձեռնարկել ամեն մի քայլ, որ արցախահայության մեջ անսասան մնա Արցախ վերադառնալու հույսն ու հավատը. «Ապառաժ»

Փետրվար 13,2025 18:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպվել է միջոցառում, որին մասնակցել են Շարժման նախաձեռնող խմբի անդամներ ու ակտիվիստներ։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակը։

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար ԳագիկԲաղունցը ողջունել է ներկաներին՝ ափսոսանք հայտնելով, որ այսպիսի պատմական օրը նրանք Արցախում չեն հանդիպում։ Նա շեշտել է, որ պետք է ձեռնարկել ամեն մի քայլ, որպեսզի արցախահայության մեջ անսասան մնա Արցախ վերադառնալու հույսն ու հավատը։

Շարժման ակտիվիստները տրվել են հիշողություններին, վերստին հիշել պատմական իրադարձությունները, որոնք շրջադարձորեն փոխել են Արցախի ճակատագիրը։ Մասնակիցները կիսվել են նաև մտահոգություններով, խնդիրներով, որոնց հանդիպում են արցախցիներն այսօր։ Արվել են նաև առաջարկություններ, որոնք բխում են արցախցիների շահերից ու նրանց իրավունքների պաշտպանությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728