Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններին պետք է մի թեմա, որով կարողանան վերընտրվել. քաղաքագետ

Փետրվար 13,2025 18:03

«Երբ նայում ես, թե ինչ են անում իշխանությունները՝ չես կարող չընդունել, որ լավ է ունենալ այլընտրանքներ: Պատգամավորներից մեկն ասում էր՝ մեկ զամբյուղի մեջ պետք չէ բոլոր ձվերը պահել; Բայց խնդիրը հետեւյալն է՝ այլընտրանքները պետությունները ստեղծում են, ինչը ծանր երկարատեւ աշխատանք է, իսկ այս դեպքում երկրորդ այլընտրանքային զամբյուղը գոյություն չունի, իրենք ասում են՝ այս ձվերը, որ էս մի զամբյուղի մեջ են, պետք է տանենք հասցնենք այլ զամբյուղ, որը դեռ գոյություն չունի:

Քանի որ երկրորդ զամբյուղի կախվածությունը համարյա ամբողջությամբ լինելու է Թուրքիայից, դու ստեղծելու ես նոր կախվածություն Թուրքիա-Ադրբեջան տանդեմից, վտանգները շատ են մեծանում: Ես նույնիսկ տնտեսական մասով հիմա պատրաստ չեմ քննարկել, որովհետեւ տնտեսագետ չեմ, բայց ակնհայտ է, թե ինչ կախվածություններ մենք ունենք այսօր Ռուսաստանից»,- «Հայելի» ակումբում քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը:

«Նայում ես երկրի իմպորտը, որը հասել է 13 մլրդի, ու պարզ է դառնում, որ այդտեղ համարյա ուղիղ կեսը ռուսական ոսկին է եւ քարերը, որոնք մենք արտահանում ենք, էլ չեմ ասում, որ պատժամիջոցներով պայմանավորված՝ այս ամենը ուռճացված է: Իսկ եթե այդ ամենը հանենք, մնալու է մոտավորապես 2 մլրդ, ինչը նշանակելու է, որ մենք մոտավորապես ունենք 6 մլրդի ճեղքվածք: Արդյոք դա հնարավո՞ր է ինչ-որ ձեւով շատ արագ փոխարինել այլ երկրներով, այլընտրանքային լուծումները տալ: Իհարկե՝ ոչ: Հարց է ծագում՝ ուրեմն ինչո՞ւ են անում այս ամենը, ինչն է կարեւոր իշխանությունների համար:

Իրենք տեսան, որ կորցնում են վստահության տոկոսը, իսկ վերջին հարցումներն էլ ցույց են տալիս, որ իրենց իրական վստահությունը 10 տոկոսից էլ ցածր է, դրա համար իրենց պետք է մի նոր թեմա, որով կարողանան վերընտրվել, ԱԺ բերել իրենց գրպանային կուսակցություններին, իսկ այդ թեման եվրոպականն է:

Ես զարմացած էի, որ ընդամենը 50 հազար ստորագրություն հավաքեց այդ խումբը, որովհետեւ եթե դուք փողոցում կանգնեցնեք որեւէ հայի, հարցնեք՝ ուզո՞ւմ է ինքը առանց վիզա ճամփորդել Եվրոպա, պատասխանը կլինի այո, եթե հարցնեք՝ ուզո՞ւմ է գնալ Եվրոպայում աշխատել, կասի՝ իհարկե ուզում է: Իշխանությունները փորձում են օգտվել հենց այս պահից: Իրենք այդ կուտը տալով՝ փորձում են կառչած մնալ աթոռներից»,-հավելեց Արթուր Մարտիրոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728