Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավախախտումների հիմքով՝ Աբովյանում բենզալցակայանի աշխատանքը դադարեցվել է. շինությունն ապամոնտաժվել է

Փետրվար 13,2025 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 15 հասցեում շահագործվող բենզալցակայանը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։

Արդյունքում, արձանագրված իրավախախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ բենզալցակայանի աշխատանքները ամբողջությամբ դադարեցվել են։

Միաժամանակ, Տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ բենզալցակայանի զբաղեցրած և դրա սպասարկման համար նախատեսված հողի օտարման գործընթացին իրավական գնահատական տալու համար։

Սույն թվականի փետրվարի 12-ին տնտեսավարողի միջոցներով նշված հասցեում շահագործվող բենզալցակայանն ամբողջությամբ ապամոնտաժվել է։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728