Լրահոս
Օրվա լրահոսը

«Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը ներկայացնում է նորարարական հարթակներ, որոնք ուղղված են համապատասխանության գործընթացների վերափոխմանը

Փետրվար 13,2025 17:37

«Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը ներկայացնում է նորարարական հարթակներ, որոնք ուղղված են համապատասխանության (անգլ.՝ «Compliance») գործընթացների վերափոխմանը

Կիպրոս, Լիմասոլ – «Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը հպարտությամբ ներկայացնում է իր չորս առաջատար հարթակները՝ AUDCOM, AUDSER, AUDEDU և AUDENT, որոնք նպատակ ունեն հիմնովին փոխակերպելու բիզնեսների համապատասխանության, ռիսկերի կառավարման և իրավական ծառայությունների ապահովման մոտեցումները։

  • AUDCOM՝ համապատասխանության հարթակ, որն առաջարկում է 6 լուծում հաղորդակցության ոլորտում՝ ներառյալ մարքեթինգային վերահսկում, մարքեթինգային նյութերի վերանայում, բողոքների կառավարում, մանրակրկիտ «due diligence» ուսումնասիրություն, տարբեր ռիսկերի գնահատում և իրական ժամանակում փողերի լվացման դեմ պայքարի գործառնական լուծումներ։
  • AUDSER՝ առաջին «ամեն ինչ մեկ տեղում» ծառայությունների հաբ, որը հնարավորություն է տալիս ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց՝ դիմելու իրավաբանական անձանց գրանցման, իրավական խորհրդատվության տրամադրման, միջոլորտային լիցենզավորման հայտերի ներկայացման համար։ Հարթակը ներառում է նաև գործիքներ վճարային ծառայություններ մատուցող կազմակերպությունների և իրացվելիության մատակարարների որոնման համար, ինչպես նաև առաջարկում է ընկերությունների համար մասնաճյուղերի հեղափոխական, առցանց աուդիտի համակարգ։
  • AUDEDU՝ անհատականացվող համապատասխանության կրթական հաբ։ Այս հարթակը պարզեցնում է ընկերությունների նոր և գործող աշխատակիցների համար նախատեսված ուսուցման և վերապատրաստման գործընթացները՝ տրամադրելով համակարգված և ավտոմատացված լուծումներ։ Այն նաև ապահովում է հասանելիություն դասընթացների՝ տարեկան շարունակական մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխանելու համար։
  • AUDENT՝ հարթակ, որը միավորում է ֆինանսական և զվարճանքի ոլորտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերջինիս տաղանդների աջակցմանն ու առաջխաղացմանը։ Այն տրամադրում է ժամանցի ոլորտի և դրա մասնագետների յուրահատուկ պահանջմունքներին համապատասխանող լուծումներ և ծառայություններ։

Նշյալ հարթակները արտացոլում են «Auditiams»-ի նվիրվածությունը նորարարությանը՝ տրամադրելով գործնական և ամբողջական լուծումներ, որոնք ուղղված են ձեռնարկատերերի բազմազան կարիքների բավարարմանը ամբողջ աշխարհում։

Համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Մարտիրոսյանը, ունենալով յոթ տարվա մասնագիտական փորձ և զբաղեցնելով առանցքային պաշտոններ տարբեր ընկերություններում, ներգործուն փորձառություն է բերում ֆինանսական ծառայությունների ոլորտ: Նրա տեսլականն ու առաջնորդությունն էական դեր են խաղացել «Auditiams»-ի ռազմավարական ուղղության ձևավորման գործում։

««Auditiams»-ում մենք նպատակ ունենք պարզեցնել համապատասխանության և ռիսկերի կառավարման գործընթացները՝ հնարավորություն տալով ձեռնարկատերերին կենտրոնանալ աճի վրա՝ պահպանելով կարգավորիչ ամբողջականությունը», — ասում է Ալեքսանդր Մարտիրոսյանը։ «Մեր հարթակները համարձակ առաջընթաց են՝ տեխնոլոգիան իրական աշխարհի համապատասխանության փորձառության հետ համատեղելու հարցում՝ միջսեկտորային մոտեցմամբ»։

«Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը, գտնվելով Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, կերպարանափոխում է համապատասխանության ոլորտը՝ համատեղելով իրավաբանական ծառայությունները, համապատասխանության կառավարման համակարգը և ժամանակակից տեխնոլոգիաները։ 

«Auditiams Compliance & Risk Limited» ընկերության մասին.

«Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը մասնագիտացած է նորարարական համապատասխանության և ռիսկերի կառավարման լուծումների տրամադրման մեջ։ Դինամիկ հարթակների միջոցով, այն է՝ AUDCOM, AUDSER, AUDEDU, և AUDENT, Ընկերությունը հնարավորություն է տալիս բիզնեսներին արդյունավետ և ճշգրիտ կերպով հասնել կարգավորիչ համապատասխանության։

«Auditiams»-ն առանձնանում է նախադեպը չունեցող պրոդուկտների ստեղծմամբ, որոնք հարմարեցված են Ընկերության կողմից սպասարկվող ոլորտներին հատուկ կարիքներին: Ընկերությունը շարունակաբար ընդլայնում է իր հնարավորությունների սահմանները և թելադրում է ոլորտի նոր չափանիշները:

Ալեքսանդր Մարտիրոսյանի մասին.

Ալեքսանդր Մարտիրոսյանը «Auditiams Compliance & Risk Limited» ընկերության համահիմնադիր ու գործադիր տնօրենն է։ Ունենալով ֆինանսական ծառայությունների ոլորտում յոթ տարվա հարուստ փորձ՝ Ալեքսանդրը զարգացրել է խորացված մասնագիտական գիտելիքներ համապատասխանության և ֆինանսական գործունեության ոլորտներում։

Նա, համագործակցելով ոլորտի փորձառու մասնագետների հետ, ովքեր համապատասխանության ոլորտում ունեն 35 տարվա փորձ, համահիմնադրել է «Auditiams»-ը: Վերջինս ստեղծվել է տրամադրելու ժամանակից զուգընթաց լուծումներ՝  հատուկ հարմարեցված բիզնեսների՝ կարգավորումների և ռիսկերի կառավարման ոլորտներում գոյացող կարիքներին։ Նրա առաջատար լինելու ձգտումն արտահայտվում է գերազանցության նկատմամբ նվիրվածությամբ և ոլորտի բարդությունների խորը գիտակցմամբ։

Նրա առաջնորդությամբ «Auditiams»-ը վերասահմանում է համապատասխանությունը՝ առաջարկելով նորարար, ժամանակակից լուծումներ բիզնեսներին ամբողջ աշխարհում։ Ալեքսանդրի ռազմավարական տեսլականն ու նորարարությանը նվիրվածությունը կազմում են Ընկերության առաքելության հիմքը, այն է՝ պարզեցնել բարդ համապատասխանության խնդիրները՝ օգտագործելով աննախադեպ տեխնոլոգիաներ և ոլորտային խորացված պատկերացումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728