«Մերձավանից Երեւան եկող 205 համարի տրանսպորտի երթուղին այսպես է՝ Մերձավան-Սեւանի փողոց: Բայց իրենց ներքին կարգով թողնում են քաղաքի մեջ քշել եւ իրենց վերջնակետը Էրեբունի զանգվածում է: Արգավանդից մինչեւ Էրեբունի զանգված երթուղու արժեքը 100 դրամ է, իսկ ամբողջ երթուղունը՝ 250 դրամ: Հիմա օգտվելով քաղաքային տրանսպորտի թանկացումից՝ 250 համարի գազելների վարորդները եւս որոշել են այդ 100-ը դարձնել 150 դրամ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Գեւորգյանը, որն ամեն օր օգտվում է այդ տրանսպորտից:
«Շուստրի» վարորդներից ոմանք են 150 դրամ են վերցնում՝ մարզային տրանսպորտը քաղաքի մեջ քշելիս: Ես անգամ Տարածքային կառավարման նախարարություն եւ Երեւանի քաղաքապետարան եմ զանգել: Ի դեպ, մարզային տրանսպորտի համար Երեւանի քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում: Որոշ վարորդներ փորձում են ժողովրդից քերել եւս 50 դրամ, բայց ես 100 եմ վճարում, հատկապես որ ոչ վալիդատոր կա գազելի մեջ, ոչ որեւէ բան բարելավվել է: Իսկ երթուղին ինչպես հին գազելներով սպասարկվել է, այդպես էլ սպասարկվում է: Հիմա որ ասում են՝ բոլորն են դարձրել 150 դրամ, բայց բոլորի մեջ վալիդատոր կա: 150 դրամանոց կտրոնն առնենք՝ ո՞ւմ ճակատին խփենք, հատկապես որ դա մարզային տրանսպորտ է, ոչ թե քաղաքային»,-մտահոգված է ուղեւորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային