Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:
Ըստ այդմ՝ առաջարկվում է Գեղարքունիք մարզի Սևան համայնքի Ռուսական փողոց թիվ 9 հասցեում գտնվող՝ անշարժ գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 190 500 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 153 789 428.00 ՀՀ դրամ է: Որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2026 թ. դեկտեմբերի 19-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
Առաջարկվում է դասական աճուրդով օտարել նաև Երևանի Մուրացանի փողոց 110/1 հասցեում գտնվող գույքը: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 403 300 000 ՀՀ դրամ։ Որոշմամբ՝ գույքի վաճառքի նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 19-ը կկազմակերպվեն հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման:
Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծովակալ Իսակովի պողոտայի 17/2, 17/5, 17/6 և 17/7 հասցեներում գտնվող գույքը նույնպես կօտարվի դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ