«Sputnik Արմենիա». Սա նոր հայց չէ, ուղղակի հիմնական փաստաթղթերն է Բաքուն ուղարկել, «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի` ՀՀ-ի դեմ հայցի մասին, ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ադրբեջանը մի քանի տարի առաջ նախնական հայց է ներկայացրել դատարան, որից հետո Հաագան ժամանակ է տվել Բաքվին հիմնական փաստաթղթերը պատրաստելու համար։ Դրանք ուղարկվել են փետրվարի 12-ին և հավաքված են 1979 թվականի Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) հիման վրա»։