Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանի մի օրվա լանչի փողը հավաքել ենք. ակտիվիստ

Փետրվար 13,2025 16:21

Մետրո Երիտասարդականի հարեւանությամբ շարունակվում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաքը:

Քաղաքացիները 20 դրամանոց կոպեկներ էլ են նվիրաբերում՝ կատակելով, որ մանրն էլ նրան պետք կգա:

Aravot.am-ը «Չենք վճարելու» նախաձեռնության անդամներից հետաքրքրվեց՝ ինչպես է դրամահավաքն ընթանում:

Ի պատասխան՝ նախաձեռնության անդամներից մեկը ասաց. «Կարծում եմ արդեն իսկ լավ է, չէինք հավատում, որ կլինեն մարդիկ, որ նույնիսկ 50 դրամանոց կնվիրաբերեն, բայց տարբեր սոցիալական շերտերի մարդիկ աջակցում են Ավինյանին: Հաշվի առնելով նրա թանկ լինելը՝ կարելի է ասել, որ մի օրվա լանչի փողը հավաքել ենք Տիգրան Ավինյանի համար: Մենք կփորձենք այս բանկան հնարավորինս ամբողջովին լցնել, այնպես անել, որ սա հասնի Ավինյանին: Որ նա իր թիկունքում զգա մեր աջակցությունը, շարունակի այս բարեփոխումները ու դրա վերջնական նպատակը լինի սակագների փոփոխությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728