Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բնակիչները կարեկցում են Տիգրան Ավինյանին, 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք են սկսել նրա համար. ակտիվիստ

Փետրվար 13,2025 15:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քանի որ քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, պնդում են, որ ունեն մեր հիսուն դրամների անհրաժեշտությունը տրանսպորտային բարեփոխումների համար, մենք այս դրամահավաքն ենք կազմակերպել.» «Չենք վճարելու» նախաձեռնության անդամ

Այսօրվանից «Չենք վճարելու» նախաձեռնության անդամները մետրո Երիտասարդականի հարեւանությամբ սկսել են քաղաքացիներից 50 դրամանոց կոպեկների դրամահավաք: Այն արվում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար:

«Քանի որ քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, պնդում են, որ ունեն մեր հիսուն դրամների անհրաժեշտությունը տրանսպորտային բարեփոխումների համար, մենք այս դրամահավաքն ենք կազմակերպել: Չնայած թանկացումներին՝ Երեւանի բնակիչները կարեկցում են Տիգրան Ավինյանին»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Նրա խոսքով՝ իրենք այսպիսի ակցիաներով փորձում են ե՛ւ շփվել քաղաքացիների հետ ե՛ւ քաղաքացիներին կրեատիվ ձեւով իրազեկել տրանսպորտի նոր սակագների բոյկոտի մասին:

«Չենք վճարելու» նախաձեռնության անդամները նաեւ քաղաքացիներին իրազեկում են, որ քաղաքապետ Ավինյանն ունի բոլորիս աջակցության կարիքը. «Մենք 50 դրամանոցներով դրամահավաք ենք իրականացնում եւ խնդրում միանալ այս ակցիային: Սրանով ցույց ենք տալիս, որ մեր համաքաղաքացիները ոչ միայն դեմ են այս սակագներին, այլեւ բարեգութ են գտնվել քաղաքային իշխանությունների նկատմամբ: Ու հիսուն դրամանոցներ են նվիրաբերում: Ամեն ինչ անելու ենք, որ ամբողջ հասույթն ուղղվի Տիգրան Ավինյանին, որ կարողանա գոյատեւել ու հետագայում տրասնպորտային սակագները փոփոխվեն: Եվ որ նա կախված չլինի քաղաքացիների գրպանից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728