Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ermenihaber. Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնող իր քաղաքացիների համար։
Հաշվի առնելով վերջին շրջանում Ստամբուլում և Անկարայում մեթիլ սպիրտով արտադրված կեղծ խմիչքների պատճառով արձանագրված ավելի քան 100 մահվան դեպքերը՝ Անգլիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է ալկոհոլային խմիչքներ գնել միայն լիցենզավորված խանութներից և ուշադրություն դարձնել շշի պիտակին։
Նախազգուշացման մեջ նաև ընդգծվել է, որ մարտին սկսվում է Ռամադանը՝ մուսուլման աշխարհի պահքի ամիսը, որի ընթացքում Թուրքիայում ևս արգելվելու է ցերեկային ժամերին հասարակական վայրերում սնվելը, ծխելը, մաստակ ծամելը և այլն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: