Հարկային բեռի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողները շարունակում են կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անել։
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2025/02/tntesvaroghneri-boxoqi-cuyc-7.jpg)
A protest action of businessmen against the new tax law took place in front of the RA Government building. Yerevan, Armenia
Օրերս տնտեսվարողները գործադուլ էին արել՝ հայտարարելով, որ պահանջում են, որպեսզի կառավարությունը կասեցնի նոր օրենքի կիրարկումը։ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն իշխանությանն առաջարկել էր վեց ամսով հետաձգել օրենքը եւ քննարկումներ սկսել ըստ ոլորտների։
Կառավարությունում այսօր ընդունել են տնտեսվարողների ներկայացուցիչներին եւ քննարկում են հարցը։
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2025/02/tntesvaroghneri-boxoqi-cuyc-3.jpg)
A protest action of businessmen against the new tax law took place in front of the RA Government building. Yerevan, Armenia
Առեւտրով զբաղվող տնտեսվարողները կառավարության շենքի մոտ են բերել իրենց մնացորդային ապրանքը՝ որպես բոյկոտ։
Կարդացեք նաև
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2025/02/tntesvaroghneri-boxoqi-cuyc-6.jpg)
A protest action of businessmen against the new tax law took place in front of the RA Government building. Yerevan, Armenia
Նրանք ասացին, որ սեզոնային մնացորդային ապրանք ունեն, ամբողջ ապրանքը չի իրացվում։ «Սա պատրաստ եմ ինքնարժեքով տալ իրենց եւ վաճառքի գնի 10 տոկոսն էլ տամ իրենց։ Ուրիշ տարբերակ չկա, տալիս եմ իրենց, թող ինչ ուզում են, անեն»,- ասաց առեւտրականներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ինքը ոչ թե մեր եկամտի 10 տոկոսն է ուզում, մեր շրջանառության 10 տոկոսն է ուզում։ Նորմալ մարդը չի կարա նման բան ասի, վաղն էլ կասի՝ շրջանառության 20 տոկոսն եմ ուզում, 30 տոկոսը։ Իրենց չի հերիքում, որովհետեւ էնքան պարգեւավճար են իրենց բաժանում, այնքան ոստիկանների փող է տալիս։ Թող իրենց փողերը քչացնեն, իրենց ման գալու ծախսերը քչացնեն, ոստիկաններին թող քչացնեն, մեզ բանակ է պետք, ոչ թե ոստիկան»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Փաշինյանը նստեց աթոռին, սկսեց էլ ավելի ծանրացնել հայ ժողովրդի վիճակը, ինչի՞ համար, դու մեր թշնամի՞ն ես։ Առաջ շատ սիրում էիր մեզ, բա հիմա ինչ եղավ այդ սերը, սա սիրո դրսեւորո՞ւմ է»,- ասացին տնտեսվարողները։
Մանրամասները՝ տեսանյութում
Մեկ այլ ցուցարար էլ ասաց․ «Եթե գումար չկա, թող Ալեն Սիմոնյանը չթռնի Քաթար, քիչ ծախսեք, ոչ թե մեր կաշին քերեք»։
Ցույցի մասնակիցները հայտարարեցին,որ չեն հեռանալու, կոչ արեցին, որ իրենց միանան ՓՄՁ բոլոր ներկայացուցիչները։
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2025/02/tntesvaroghneri-boxoqi-cuyc-4.jpg)
A protest action of businessmen against the new tax law took place in front of the RA Government building. Yerevan, Armenia
«Սա բոլորիս հարցն է, այստեղից չենք գնալու, մեր հարցի պատասխանը պիտի ուզենք։ Ուզում եմ, որ պարոն Փաշինյանն այսքան ժողովրդի աչքերին նայելով՝ իր երեկվա արտահայտությունը կրկնի։ Ասաց, որ օրական 27 հազար առեւտուր ենք անում, տարեկան վճարում ենք ընդամենը 500 հազար, ասաց՝ թող բիզնեսը փակեն, գնան։ Այդ արտահայտությունը թող կանգնի այսքան ժողովրդի ներկայությամբ ասի՝ այո, դուք ինձ ընտրել եք, ես էլ ըտենց եմ ասել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ