Լրահոս
Օրվա լրահոսը

«44-օրյա պատերազմից հետո փոքրաթիվ դեպքեր ունենք, որ չհուղարկավորված աճյուններից վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն»․ Անահիտ Ավանեսյան

Փետրվար 13,2025 14:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«44-օրյա պատերազմից հետո փոքրաթիվ, բայց նման դեպքեր ունենք, որ չհուղարկավորված աճյուններից վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

44-օրյա պատերազմից հետո կան աճյուններ, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր աճյունները հուղարկավորվեն։ Չհուղարկավորված են այն աճյունները, որոնց նույնականացման արդյունքները հարազատները չեն ընդունում։

«Այն դեպքերը, երբ նույնականացումն իրականացվել է, բայց ծնողները կամ հարազատները չեն ընդունում, այդ մասով դեռ աշխատանքները շարունակվում են։ Այստեղ արված բոլոր ներպետական փորձաքննությունների արդյունքները եւ արտերկրում իրականացված փորձաքննությունների արդյունքները համընկնում են իրար հետ։ Բայց, ինչպես ասացի, աշխատանքները հարազատների հետ դեռ շարունակվում են»,- նշեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728