«Քի Վեսթ, Մեղրիի փոխանակում, որ ասում են, նայում եմ դահլիճին․ դահլիճի 90 տոկոսն էդ օրերին, տարիներին ծնված էրեխեք են եղել։ Ցավս դա է։ Չեն էլ հիշում։ Նույն Մեղրիի, Քի Վեսթի հարցով ամբողջությամբ գործընթացի մեջ ես եղել եմ՝ որպես ՀՅԴ ԳՄ անդամ, տեսել եմ էդ ամենը»,-ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ քննադատողներից մեկին, որ հարցնես՝ ինչ բանակցություններ են Սադարակի բանակցությունները, չի էլ իմանա․ «Դա է ցավը, որ հուշաթերթիկի նման գրում են, տալիս են․․․Էդ ինքնավստահությունը որտեղի՞ց․ Մեղրին հանձնում եք։ Ախր չեն էլ հիշում։ Կներեք, մի քիչ անկեղծ ասեմ՝ երբեմն մայրս ինձ դիտողություն է անում, թե շատ ես բորբոքվում։ Ասեմ՝ ինչի․ մեր 30 տարվա կյանքն էս իշխանությունը գողացել է մեզնից, մեր հպարտությունը, մեր պատիվն էս իշխանությունը գողացել է մեզնից։ Ու էսօր հոխորտում են, թե չեք կռվել։ Կազմել ենք ցանկը՝ 265 հոգի՝ զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորներ սեպտեմբերի 19-20-ին Արցախում զոհվածների։ Ու հոխորտում են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ