«Շատերդ հետեւել եք ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա ոչ ադեկվատ վարքագծին: Շատերն ինձ հարց են տալիս (ես 10 տարի իր հետ աշխատել եմ)` սա շիզոֆրենիայի կամ հոգեխանգարմունքի դրսեւորո՞ւմ է, թե՞ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է գժի տեղ: Հիշում եք չէ՞՝ մի անգամ իր հերթական ասուլիսներից մեկի ժամանակ ասաց՝ երբ պետք է լինում, ես ինձ դնում եմ գժի տեղ:
Ճանաչելով այդ անձնավորությանը՝ կարող եմ ասել, որ երեկ երկուսը մեկում էր՝ два в одном: Մարդը չի կարող այսպիսի վարքագիծն ուղղակիորեն խաղալ»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ծանրագույն հոգեխանգարմունքի մեջ է, որովհետեւ ինքը երկիրը եւ իրեն հասցրել է այնպիսի փակուղային վիճակի, որից այլեւս որեւէ ադեկվատ ելք Հայաստանի Հանրապետության համար չկա: Իսկ ի՞նչն էր այս հոգեխանգարմունքի մեջ գցել Նիկոլ Փաշինյանին, երբ պատգամավորը շատ լեգիտիմ հարց տվեց, ասելով՝ հրապարակեք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային բոլոր փաստաթղթերը եւ մասնավորապես վերջինը, 2019թ. փաստաթուղթը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման, որը դագաղների իշխանազավթումից հետո որպես վերջին առաջարկ ԵԱՀԿ Մինսկի խումբը դրել է Նիկոլ Փաշինյանի սեղանին»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելեց. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք այդ փաստաթղթի մասին իմացել ենք պատերազմից հետո: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման փաստաթուղթը, որը 2019թ. համանախագահողների կողմից դրվել է նրա սեղանին, Նիկոլ Փաշինյանը վերցրել՝ շպրտել է մի կողմ, որից հետո սկսվել է պատերազմը: Եվ ահա այսքան «մուտիլովկաներ» անելու փոխարեն՝ շատ պարզ հարց է հնչել, նույն հարցը իրեն ուղղել է նաեւ Էդուարդ Շարմազանովը՝ տղա ես, հրապարակիր Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերը, հրապարակիր Հայաստանի իշխանությունների բոլոր պատասխանները դրանց, սակայն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գիտեք էդ փաստաթղթերը էնտեղ դրվա՞ծ են, մեկը սառնարանի ոտքի տակից ենք հանում, մեկը՝ կոնդիցիոների միջից….Որտեղից ուզում ես՝ հանիր, ակնհայտ է, որ սուտ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները կան, եւ Հայաստանի իշխանությունների բոլոր պատասխանները կան:
Կարդացեք նաև
Ես միանում եմ իմ գործընկերներին, Նիկո՛լ, տղա ես, հրապարակիր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները, ՀՀ իշխանությունների պատասխանները եւ հրապարակիր քո՝ երկրի ղեկավար լինելու ժամանակ 2019թ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, որը գաղտնի ես պահել բոլորից…Դու էն տղեն էիր, որ ասում էիր՝ 1. ինչ ուզում եմ բանակցում եմ, 2. ոչ մի բան էլ չեմ բանակցում, 3. Բանակցում եմ իմ զրոյական կետից…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ