Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդին՝ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում հաստատման կապակցությամբ և կոչ արել համապարփակ հետաքննություն սկսել ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։

Արցախի խորհրդարանական Լեռնիկ Հովհաննիսյանը, Թուլսի Գաբարդը, որն այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ էր, և Հայ դատի Ամերիկայի հանձնախումբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ 2017թ.
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Գաբարդի այսօրվա հաստատումը և կոչ է անում ապահովել, որ Միացյալ Նահանգները լիովին գնահատի իր դերը Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան արշավում, լինի դա բացթողումների կամ հանձնարարականների միջոցով, որոնք օգնել, խթանել կամ քաջալերել են Ադրբեջանին»․ – նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Գաբարդին ուղղված իր շնորհավորական նամակում հանձնախումբը նաև ընդգծել է հետախուզության քաղաքականության պաշտոնական վերագնահատման կարևորությունը, հասկանալու համար թե ինչպես է ԱՄՆ քաղաքականությունը, օրինակ՝ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նպաստում նրա ռազմական հանցագործություններին: «Ինչպես գիտեք, Հավայան կղզիներում և ամբողջ Միացյալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիները երկար ժամանակ աջակցել են ձեր ջանքերին՝ ուղղված վայրագությունների կանխարգելմանը, մարդու իրավունքների և մեր համայնքի ու կոալիցիոն գործընկերների համար հատուկ մտահոգություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Մենք խորապես երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչման և, իհարկե, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների ժողովրդավարական ձգտումներին ձեր աջակցության համար․․․ Մենք պատրաստ ենք աջակցելու ԱՄՆ-ի բացթողումների և հանձնաժողովի անհաջողությունների հետաքննությանը, որն օգնեց, աջակցեց կամ քաջալերեց Ադրբեջանին հետապնդելու իր ցեղասպան ծրագրերը Արցախի խաղաղ հայ խաղաղ բնակչության դեմ»․- մասնավորապես նշված է Հայ դատի հանձնախմբի նամակում։
Հայկական հարցերում Գաբարդի հետևողականությունն անսասան է եղել։ Որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ նա հովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և 2017 թ․ մեկնել է Արցախ, որտեղ անձամբ ականատես է եղել ադրբեջանական ագրեսիային դեմ հանդիման՝ տեղի ժողովրդի տոկունությանը։ 2020 թ․ նա դատապարտել է Թուրքիայի դերը Արցախի դեմ պատերազմ հրահրելու գործում՝ հայտարարելով․ «Թուրքիան Ալ-Քաիդայի հետ կապված անձանց է ուղարկում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ոչնչացնելու համար»։
Կարդացեք նաև
Հայ դատի հանձնախումբը շարունակում է կոչ անել Թրամփի վարչակազմին՝ կիրառել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որն արգելում է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, ինչպես նաև կիրառել Մագնիցկու պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ, հանձնախումբն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն հայ ռազմագերիները և բացառություն սահմանվի օտարերկրյա օգնության ֆինանսավորման ներկայիս սառեցման հարցում՝ որպեսզի Արցախի ցեղասպանությունը վերապրածները կարողանան համապատասխան օգնություն ստանալ:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ