Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկամտային հարկից վերադարձի հնարավորություն են ստանում նաեւ արտադպրոցական ոլորտում ծախսեր արած քաղաքացիները»․ Ժաննա Անդրեասյան

Փետրվար 13,2025 14:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կառավարության նիստում ընդունված որոշմանը, ըստ որի` եկամտային հարկից վերադարձի հնարավորություն են ստանում նաեւ այն քաղաքացիները, որոնք ծախսեր են իրականացրել արտադպրոցական ոլորտում, որոնց երեխաները հաճախում են արվեստի, երաժշտական, գեղարվեստի կենտրոններ։

Նա նշեց, որ հանրապետությունում գրանցված են 238 արվեստի, երաժշտական, գեղարվեստի կենտրոններ, որտեղ սովորում են ավելի քան 55 հազար երեխաներ։ Նրանցից ավելի քան 43 հազարը վճարովի են սովորում։ «Եվ կարեւոր է իմանալ, որ այսօրվա ընդունված որոշումից հետո կարող են դիմել եւ այս ծախսերի փոխհատուցումը նույնպես եկամտային հարկից հետ ստանալ։ Անկանխիկ եղանակով վճարում իրականացրած լինելու հանգամանքը կարեւոր փաստ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728