Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դեպքում թիրախն Իսրայելն է». հետազոտական կենտրոնը սպառնալիք է համարում Թուրքիայի աճող ռազմական կարողությունները

Փետրվար 13,2025 14:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Իսրայելական «Alma Enstitüsü» հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել Թուրքիայի կողմից հետզհետե աճող ռազմական կարողությունների վերաբերյալ:

Զեկույցում նշվել է, որ ռազմական ոլորտում թուրքական կողմի ձեռքբերումները ռազմավարական վտանգ են ներկայացնում Իսրայելի համար:

Ուշադրություն է հրավիրվել այդ ոլորտի զարգացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների վրա:

«Նախագահ Էրդողանը խոսել է մինչև 2000կմ հեռահարություն ունեցող բալիստիկ հրթիռներ ստեղծելու մասին: Այս դեպքում թիրախն Իսրայելն է»,-ասվել է զեկույցում:

Խոսվել է նաև թուրքական հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արդիականացման մասին: Այս համատեքստում շեշտվել է, որ դրանք արդեն գերազանցում են անգամ իսրայելական և ամերիկյան ԱԹՍ-ներին:

Զեկույցում տեղ են գտել վերջերս Սիրիայում տեղի ունեցած հեղափոխությանն ու այժմ այդ երկրում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող գնահատականներ ևս:

Այս համատեքստում ընդգծվել է, որ Թուրքիան նպատակ ունի վերակենդանացնել Օսմանյան կայսրության ժամանակ եղած թուրքական ազդեցությունը:

«Այս զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, սուննի իսլամական գաղափախոսությունը կիրառելու և նոր օսմանյան ազդեցության տեսլականը վերակենդանացնելու նպատակով»:

Վերլուծությունների ամփոփման հատվածում նշվել է, որ Իսրայելը պետք է հաշվի առնի թուրքական նկրտումները և հետևողական լինի այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Բացի այդ անհրաժեշտ է համարվել վերանայել պաշտպանական ռազմավարությունը՝ ուղիղ Թուրքիայից և կամ Թուրքիայի գործողությունների հետևանքով ձևավորվելիք սպառնալիքներին հակադարձելու նպատակով:

Նշենք, որ Թուրքական մամուլում զեկույցի մասին լուրերը հիմնականում վերնագրվել են այս կերպ. «Էրդողանի հրթիռային ծրագրի մասին հայտարարությունն Իսրայելում խուճապ է առաջացրել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728