Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ազգային ազատագրական շարժումը մեկնարկեց Հադրութի հանրահավաքից. արդյունքում ունեցանք պետականություն, ազատագրված տարածքներ. «Ապառաժ»

Փետրվար 13,2025 13:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ»-ի արխիվից. 1988 թվականի փետրվարի 12-ին Արցախյան ազգային ազատագրական շարժումը մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլք: Հադրութի հանդիպումը վերածվեց հանրահավաքի։

Միաժամանակ նախօրեին՝ 1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։

Հասարակությունը պաստառներով քայլում էր փողոցներով՝ վանկարկելով «Մի-ա-ցում, մի-ա-ցում, մի- ա- ցում»: Կարճ ժամկետում հանրահավաքների ալիքը շրջաններից հասավ մայրաքաղաք Ստեփանակերտ: Փետրվարի 13-ին ԼՂԻՄ-ում ընդհատակյա խմբերը, որոնք ստորագրահավաք էին կազմակերպել Ղարաբաղը Հայաստանին միավորելու միջնորդությամբ Մոսկվային դիմելու համար, առաջին խոշոր հանրահավաքն են անցկացնում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը։ Հանրահավաքին մասնակցում էր շուրջ 8000 մարդ։

Արցախյան շարժման ակտիվիստներից Համլետ Գրիգորյանը նշել է․ «Այդ պահին ամբողջ հրապարակը թնդաց, փոքրիկ երկրաշարժ տեղի ունեցավ և դրանից հետո հայ ու ադրբեջանցի իշխանավորները ստիպված էին գալ նստաշրջանին ու լսել նախագահությանը։ Ֆանտաստիկ միաբանություն կար 80-ականներին»։

Մարտունիում կայացած առաջին հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած Յուրի Գրիգորյանը նշել է, որ եթե ակտիվիստները նույնիսկ կրակ էլ դառնային, էլի ոչինչ չէին կարողանա անել, եթե ժողովուրդը ընդունած չլիներ ոտքի կանգնելու որոշումը. «Ժողովուրդը զգում էր, որ թուրքական նուրբ դիվանագիտական եղանակով ազերիները հափշտակում են մեր պատմությունը, իսկ եթե պատմությունը գողանաս, ժողովուրդը կվերանա»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728