Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նույն մեզ հայտնի Լավրովի պլանն է։ Ինչո՞ւ եք մութ սենյակում սև կատու փնտրում»․ Եղոյանը՝ Փաշինյանի սեղանին 2018-ին դրված փաստաթղթի մասին

Փետրվար 13,2025 13:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տարբերությունը նախագահ և վարչապետ բառերի միջև այն է, որ դա ցույց է տալիս, թե երբ է փաստաթուղթը կազմվել։ Թե չէ պետության վերաբերմունքի տեսակետից՝ տարբերությունը մեծ չէ, բայց ժամանակագրության առումով մեծ է։ Եթե փաստաթղթի վրա գրված է նախագահների, ուրեմն եղել է նախագահների ստորագրման համար, կազմվել նախագահների իշխանության օրոք»,- լրագրողի փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այն հորդորների, թե հրապարակեք փաստաթղթերը, պատասխանել էր, որ «2019-ին ինքը որեւէ մեկի հետ որեւէ բան բանակցած չի եղել։ Այն, ինչ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է: Հլը էդ թղթի վերևում էլ գրված է՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները», և հարցին՝ ի՞նչ տարբերություն, թե վրան ինչ է գրված եղել, եթե փաստաթուղթը վերաբերում է մեր երկրին, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը՝ Արման Եղոյանն ասաց․ «Դա նույն մեզ հայտնի Լավրովի պլանն է։ Ինչո՞ւ եք մութ սենյակում սև կատու փնտրում։ Լավրովի պլանի մեջ կարող է մի դետալ ավելանալ, դուրս գալ, բայց հետևյալն է էությունը․ հարցն ունենում է փուլային լուծում․ առաջին փուլում զիջվում են հինգ շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները՝ ներառյալ կարգավիճակի հարցը, թողնվում է անորոշ ապագային։ Մնացածն արդեն դետալ է։ Սա հանրահայտ փաստ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728