Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում 2024 թ.-ի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար ԱՄՆ դոլարի գույքային վնասը

Փետրվար 13,2025 13:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին Արտաշատ համայնքի Դատախազության նստավայրում ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում Արարատի մարզում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ՝ 2023 թվականի 3960 քրեական վարույթի դիմաց: 2024 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում՝ 2023 թվականին կայացված 830 որոշման դիմաց:

2024 թվականի ընթացքում քննված 4375 քրեական վարույթներից 3944-ով կայացվել են եզրափակիչ դատավարական ակտեր, մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1031 քրեական վարույթ՝ 1068 անձի վերաբերյալ (2023 թվականին 412 քրեական վարույթ՝ 440 անձի վերաբերյալ):

2024 թվականի ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է 559 գործ՝ 608 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 228 գործ՝ 249 անձի վերաբերյալ):

2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 346 միլիոն 616 հազար ՀՀ դրամի (շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար) գույքային վնաս, այդ թվում՝ դատախազի միջնորդագրի հիման վրա՝ համայնքին է վերադարձվել 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույք (2023 թվականին վերականգնվել էր 82 միլիոն 913 հազար դրամի գույքային վնաս, 2022 թվականին՝ 5 միլիոն 630 հազար դրամի գույքային վնաս):

2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում իրավասու մարմնի կողմից 1 դեպքում դադարեցվել է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության գործունեությունը, 2 դեպքում տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարներ ազատվել են աշխատանքից:

2024 թվականի ընթացքում Արարատի մարզի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրել է 5 ուսումնասիրություն, որոնք գտնվում են ընթացիկ փուլում, ինչպես նաև իրավասու դատարան է ներկայացրել 4 հայց՝ ընդհանուր 105 միլիոն 185 հազար դրամ հայցագնով:

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանի խոսքով՝ մարզի տարածքում ձկնաբուծարանների անվան տակ ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի կանխարգելման նպատակով կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքում Դատախազությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկություններ՝ համապատասխան իրավական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով: Դատախազությունը նաև առաջարկել է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ:

Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտն ու ընդգծել, որ դատախազական լիազորությունների շրջանակում անհրաժեշտ է հետևողական լինել, որ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները դառնան հանրային բարիք, դրանք ծառայեն հանրօգուտ նպատակներին:

Աննա Վարդապետյանը Արարատի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728