Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզուդ հլը, տղամարդ էլ եք ուզում ծեծեք այստեղ. վեճ հանրային տրանսպորտում

Փետրվար 13,2025 12:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր հանրային տրանսպորտում, երբ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հորդորում էին քաղաքացիներին չվճարել, բոյկոտել, մի ուղեւոր հետաքրքրվեց՝ ինչի՞ համար բոյկոտենք:

-Դուք վճարեք, 300 դրամ վճարեք,- արձագանքեցին ավագանու անդամները:

-Մտնում եք, ժողովրդի ուղեղը խանգարում եք, ի՞նչ օգուտ եք տալու ժողովրդին,- շարունակեց դժգոհ կինը:

Միջամտեցին այլ ուղեւորներ՝ նրան ամոթանք տալով. «Ամոթ է, վճարում ես՝ վճարի, ավել-պակաս մի խոսիր»:

-Ես ի վիճակի չեմ այդքան վճարել, իմ փոխարեն էլ կվճարե՞ք,- արձագանքեց մեկ այլ քաղաքացի:

Հետո բոլոր ուղեւորները վրա տվեցին կռիվ գցած քաղաքացուն, հորդորեցին իր անունից խոսել: Երբ կնոջից հետաքրքրվեցին՝ որտե՞ղ է աշխատում, ասաց՝ պետական համակարգում է աշխատում:

-Իսկական թալանչի են,- քթի տակ իրեն-իրեն խոսում էր մի ուղեւոր:

Տրանսպորտում կռիվ գցած կինն անցավ անձնական դաշտի վիրավորանքների՝ մի կնոջ ասելով, ձեր քսվածին նայենք, ձեր տարիքին: Հետո հարձակվեց ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանի վրա, որ չնկարեն իրեն:

-Լեզուդ հլը, չի երեւում, որ չափը գիտեք, տղամարդ էլ եք ուզում ծեծեք այստեղ,- արձագանքեց մի տարեց կին:

-Ձեզ էլ կծեծեմ, նրանց էլ կծեծեմ,- արձագանքեց կռիվ գցած կինը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728