Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի՝ և ողջերի, և զոհվածների մեջ: Չարժեր դրան ձեռք տալ. Գարեգին Խումարյան

Փետրվար 13,2025 12:04

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանրային ռադիոյի մուտքի դիմացից օրեր առաջ հեռացված Արցախի դրոշի վերաբերյալ կասեմ հետևյալը.
Դրոշը բարձրացվել էր 20 թվականի վերջում կամ 21-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների և ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան:

Քաղաքական բովանդակությունից անդին, դա մի դրոշ է, որի տակ այդ մարդիկ կռվում էին, որպես շևրոն կրում իրենց թևերին, զարդարում զրահը, իսկ զոհվածները հողին էին հանձնվում այդ դրոշով ծածկված:

Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և զոհվածների մեջ:

Չարժեր դրան ձեռք տալ:

Այդպիսի բաները չեն մոռացվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728