Սպուտնիկ Արմենիա. Ադրբեջանը Հաագայի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում բացահայտվել են «Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ոչնչացման սարսափելի փաստեր»։
Ադրբեջանը Հայաստանից ամբողջական փոխհատուցում է պահանջում բնակավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։