Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝ գույքահարկ չես կարողանում մուծել, տունդ ծախի գնա ուրիշ տեղ։ Մարդիկ «դվարնյաժկա» չեն. Վահե Հովհաննիսյան

Փետրվար 13,2025 11:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների

Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։

Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝ գույքահարկ չես կարողանում մուծել, տունդ ծախի գնա ուրիշ տեղ։ Մարդիկ «դվարնյաժկա» չեն։ Մարդկանց էդ տանը կապում են հոգևոր այլ գաղափարներ՝ երեխայի ծնունդ, մանկության հուշեր, ծնողի ջերմություն, հարևաններ, բակ, ընկերական բազմաթիվ հուշեր։

Նիկոլին ասեք, որ չի կարելի հանգիստ ասել՝ «տատիկը թող կենտրոնից գնա ուրիշ տեղ», որովհետև էդ տատիկը քաղաքի մթնոլորտն է, քաղաքին արժեք տվողը՝ քաղաքացին։ Էդ «տատիկը» կարող է լինել հայտնի բժիշկ, հայտնի դասախոս, հայտնի երաժիշտ, նկարիչ, քաղաքում հայտնի արհեստավոր, դերասան, ուսուցիչ, ովքեր սերունդներով էս քաղաքից քաղաք են սարքել՝ իրենց կրթվածությամբ ու բարքերով։ Տատիկն իր թաղամասում քաղաքային միջավայրի ստեղծողն ու կրողն է։ Ու էդ մարդկանց, ովքեր տներ են ստացել են Խորհրդային Միությունից, չի կարելի ասել թողեք գնացեք։ Էդ մարդկանցով է քաղաքը քաղաք, հենց էդ մարդկանցով է Երևանը՝ Մայրաքաղաք, ոչ թե՝ դաչաներում պատահաբար հայտնվածների, կամ միանգամից հարստացած ինչ-որ թայֆեքի, որոնց արժեհամակարգում քաղաքի որևէ կուլտուրա չկա։

Իսկ այ էդ տատիկը ձեզ իրավունք ունի ասելու՝ գնացեք այդ դաչաներից, որովհետև դուք վնասում եք էս քաղաքին, էս երկրին։ Դա տատիկի քաղաքացիական իրավունքն է։

Եվ վերջապես, տնտեսագետներիցդ գոնե մեկը Նիկոլին ասեք, որ գույքահարկը բարձրացնելով՝ տան արժեքը մեխանիկորեն չի բարձրանում։ Անշարժ գույքի շուկան լրիվ այլ օրենքներով է կարգավորվում, այլ տրամաբանության մեջ։ Գույքահարկը թանկացնելով՝ անշարժ գույքի շուկային կարելի է հարվածներ հասցնել, որոնց այդ շուկան կարող է շատ այլ կերպ արձագանքել։ Ու որպես կանոն՝ ի վնաս սովորական քաղաքացու։

Իսկ իրականում ոչ մի բան էլ նրան պետք չի ասել։ Նրան հեռացնել է պետք։ Մեղք է այս երկիրը, չի դիմանա։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728