Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 20-ից հետո լուրեր էին հայտնվում, որ Հայաստանն Արցախից դուրս է բերում իր տեխնիկան. հերթապահում էինք Ստեփանակերտից դուրս եկող կամրջի մոտ, որպեսզի թույլ չտայինք տեխնիկայի դուրսբերումը, բայց, ավաղ, մենք անզոր էինք. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Փետրվար 13,2025 11:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիներին ուղղված Ալեն Սիմոնյանի սկանդալային ու խայտառակ հայտարարությունը եւս մի առիթ է՝ վերհիշելու Արցախի էթնիկ զտման քրոնիկոնն ու Արցախի նկատմամբ ՔՊ-ական իշխանության որդեգրած քաղաքականությունը, որի վերջնարդյունքը, ի վերջո, եղան Արցախի հանձնումն ու 120 հազար հայերի գաղթը՝ ֆիզիկական ոչնչացումից փրկվելու համար:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այդ մղձավանջային օրերը լավ է հիշում, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո նա նորից է դիտել իր նկարած ու չհրապարակած տեսանյութերը:

«Մենք բաց ենք թողնում նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որով Նիկոլ Փաշինյանը փաստացի կանխանշում էր Արցախի շրջափակումը, ինչու ոչ՝ 9-րդ կետով ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայի հնարավորությունը: Նա այդ ամենի տակ ստորագրել է: Նոյեմբերի 20-ից հետո, կհիշեք՝ լուրեր էին  հայտնվում, որ Հայաստանն Արցախից դուրս է բերում իր տեխնիկան, բավականին շատ ակտիվիստներ, իմ գործընկեր  Դավիթ Գալստյանը եւս, օրերով հերթապահում էին Ստեփանակերտից դուրս եկող կամրջի մոտ, որպեսզի թույլ չտային տեխնիկայի դուրսբերումը, բայց, ավաղ, մենք անզոր էինք: Դա հեռահար նպատակ ուներ՝ Արցախին զրկել պաշտպանությունից եւ իրենց տերերին՝ Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ Հայաստանը որեւէ առնչություն չունի Արցախի հետ: Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին կոկորդը պատռելով հայտարարում էր, որ ինքն է գերագույն հրամանատարը, եւ որեւէ մեկը որեւէ գործառույթ իրականացնելու իրավունք չունի»,- հիշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ցանկացած արցախցի կփաստի, որ, 1988-ից սկսած, առաջին անգամ այդ օրերին Արցախն ու արցախցին իրենց մենակ զգացին: «Մենք մենակ էինք սեպտեմբերի 19-ին, եւ թվում էր՝ ողջ աշխարհը մեր դեմ է։ Դա ահավոր զգացողություն է, որը մենք չէինք ունենա, եթե ՀՀ-ն՝ ի դեմս գործող իշխանությունների, ակնհայտ մեզնից հրաժարված չլիներ եւ դա չաներ ցուցադրաբար: Դա դաժան զգացողություն է, որը բառերով նկարագրել հնարավոր չէ»: Արցախի ԱԺ պատգամավորը կարծում է, որ Փաշինյանի իշխանությունը գործել է նպատակադրված: Նա հիշում է՝ արդեն սեպտեմբերի 19-ին խաղաղ բնակչության շրջանում լուրեր էին պտտվում, որ զոհերի թիվն ավելին է, քան 44-օրյա պատերազմի ընթացքում, ընդ որում, զոհերի թվում՝ նաեւ երեխաներ, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ լուրերի ֆոնին հայտարարում էր, որ Արցախում անվտանգության խնդիր չկա. «Նա այդ հայտարարությունն անում էր այն ժամանակ, երբ թշնամին արդեն Ստեփանակերտում էր, երբ երեխաներ էին զոհվում, երբ քաղաքի ամենամոտ դիրքում բոլորն առանց մեկ քայլ նահանջելու զոհվել էին»:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728