Լրահոս
Օրվա լրահոսը

Մենամարտիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth-ի դեսպան

Փետրվար 13,2025 10:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խառը մարտարվեստի մենամարտիկ, UFC-ի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող մարզիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth հավելվածի դեսպան։ YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։

Արման Ծառուկյանը, որն իր սպորտային կարիերան նշանավորել է 22 հաղթանակով, առողջ կենսակերպի հետևորդ է․ «Ես միանում եմ YoHealth-ին որպես նրանց բրենդի դեսպան։ Այս համագործակցության մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն գաղափարը, որ մարդու յուրաքանչյուր քայլը կարող է լինել նշանակալի։ Բջջային հավելվածը կրկնակի շարժառիթ կարող է հանդիսանալ, որպեսզի մարդիկ ավելի երկար քայլեն, ավելի ակտիվ լինեն։ Դու ընդամենը քայլում ես կամ վազում, հետո փոխանակում այդ քայլերը նվերների, ծառայությունների կամ թվային ակտիվների հետ։ Ստացվում է, որ վաստակում ես առողջություն, միաժամանակ պարգևատրվում դրա դիմաց», – ասել է նա։

YoHealth բջջային հավելվածը ոչ միայն խթանում է ակտիվ ապրելակերպը, այլև` նպաստում սպորտի և ֆիզիկական ակտիվության մասսայականացմանը։

Հավելենք նաև, որ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Ի դեպ, հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։ Բացի այդ, YoHealth-ում ավելացել է բիզնես-հաշվի գործիքակազմ, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ստեղծել և զարգացնել սեփական բրենդները Market բաժնում։ Ի հավելումն սրան, տնտեսվարողները կարող են թողարկել թվային նվերներ և կառավարել դրանք հարթակի շրջանակներում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728