Փաշինյանը նշում էր, թե Հայաստանում ընդունելի աշխատավարձը պետք է լինի 500 հազար դրամ, բայց արդեն 7 տարի նա իշխանության է, իսկ ընդհանուրի մեջ շատ քիչ թիվ են կազմում այն աշխատողները, որոնք 500 հազար դրամի չափով աշխատավարձ են ստանում։ Դե իշխանավորներին չենք հաշվում, նրանց թիվը բավական մեծ է, նրանք շատ ավելին են ստանում, քան 500 հազար դրամն է (սոսկ աշխատավարձի մասին է խոսքը), չհաշված պարգևավճարները: Իսկ միջին աշխատավարձը հանրապետությունում չի գերազանցում անգամ 350 հազարը։
Փաստացի կարելի է արձանագրել, որ Փաշինյանն աշխատավարձերի մասով իր խոստումներն իրականություն չի դարձրել։ Իսկ այս պարագայում լիովին անարժեք է դառնում նրա այն խոստումը, թե մինչև 2050 թվականը յոթնապատկելու են աշխատավարձերը։ Նախ՝ դեռ պետք է կարողանան կրկնապատկել աշխատավարձերը, հետո միայն խոսել յոթնապատկելուց։ Նույնը վերաբերում է նաև աշխատատեղերի ստեղծմանը։ Մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ Փաշինյանը խոստանում է 1,5 միլիոն նոր աշխատատեղ ստեղծել։ Բայց ունենք մի իրավիճակ, երբ աշխատատեղերը ստվերից անցնում են գրանցման դաշտ, ապա այդ թիվը կառավարության ղեկավարը ներկայացնում է ոչ թե որպես, օրինակ՝ արդյունավետ վարչարարության հանգամանք, ինչը ավելի քիչ ազդեցիկ է PR տեսանկյունից, այլ որպես աշխատատեղերի աննախադեպ ավելացում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։