2024 թվականից մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Այս համակարգի շրջանակում հայտարարագիր է լրացրել 5 հազար 766 ֆիզիկական անձ, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Հարցին, թե քանի անձ է մինչեւ այժմ ներկայացրել համընդհանուր հայտարարագիր, ՀՀ ՊԵԿ-ից պատասխանել են. «ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկություններով՝ 10.02.2025 թվականի դրությամբ 2023 թվականի հաշվետու տարվա համար 59 հազար 052 ֆիզիկական անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար 5 հազար 766 ֆիզիկական անձ ներկայացրել է եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկ՝ հայտարարագիր։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշները դինամիկ աճող են»,- ասված էր ՊԵԿ-ի պատասխանում։
Հարկ է նշել, որ տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ։ Ստացվում է՝ մոտ 783 հազար քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, սակայն 1.5 ամսում անգամ 5 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։