«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերը կանգնած էին ընտրության առջև՝ կա՛մ պետք է մեծ ու փոքր կոտորվեին, կա՛մ էլ պետք է համակերպվեին ու Ադրբեջանի լծի տակ ապրեին։
«Ի՞նչ նպատակ ունեն Ալեն Սիմոնյանը և բոլոր նրանք, որոնք ընտրել են այս իշխանությանը, որպեսզի արցախահայերը մնային ու բոլորով բնաջնջվեի՞ն, այս ձևով արցախցիների հարցն են լուծում, որպեսզի արցախցի այլևս չլինի՞։ Հայաստանը 680.000 ալենների ու նիկոլների հայրենի՞քն է, թե՞ 10 մլն հայերի։
Արցախահայերի մասսայական ելքն Արցախից նույնպես պայքար էր, նրանք ցույց տվեցին աշխարհին, որ, անկախ ամեն ինչից, իրենք չեն ուզում լինել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արցախահայերը նախընտրեցին ելքը հպատակությունից, սա նույնպես ոգու դրսևորում էր։ Եթե ոմանց թվում է, թե հեշտ է դարերով ստեղծածը թողնել ու բոբիկ դուրս գալ Արցախից, սխալվում են։ Չեմ ուզում՝ այն, ինչ տեսավ արցախցին, տեսնի սյունեցին, տավուշեցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում արած հայտարարության մասին։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։